Կիևը հումանիտար աղետի եզրին է. Կլիչկոն բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը

Կիևը գտնվում է հումանիտար աղետի եզրին Ռուսաստանի
զինված ուժերի հարվածների պատճառով, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բրիտանական
Times թերթին տված հարցազրույցում։

 

Նա նշել է, որ ռուսական հրթիռները հարվածել են Կիևի
ջերմաէլեկտրակայաններից մեկին։

 

«Իրավիճակը հիմնականում կրիտիկական է կոմունալ ծառայությունների
հետ կապված՝ ջեռուցում, ջրամատակարարում և էլեկտրաէներգիա։ Ներկայումս 5600 բազմաբնակարան
շենք մնում է առանց ջեռուցման»,- հավելել է Կլիչկոն։

 

Նա կոչ է արել բնակիչներին, ովքեր ունեն նման հնարավորություն,
անհապաղ լքել մայրաքաղաքը։

 

 

Leave a Comment