Զոհվածների հիշատակը հարգելու իմիտացիա է ստեղծում մի իշխանություն, ով առաջին դեմքով հայտարարում էր, որ կարող էին այս զոհերը չլինել



Որդու հիշատակը նիկոլի ոտքերի առաջ փռածն ու թուրքերի սիրելի ընկերը քնել-հելել, որոշել են պատերազմներում զոհվածների հիշատակի օր սահմանել: Իբր կոտորվել էին զոհվածների հիշատակը հարգել, հիմա էլ օր են ընտրել, որ հատուկ էտ օրը գնան, բերանները բաց հռհռան, 2020 թվի դեկտեմբերին ոտատակ տված շիրիմներին ծաղիկ դնեն, բանակը կազմաքանդածներով Վազգենի հիշատակը «հարգեն», թուրքի ոտքերը լիզողներով Անդրանիկի շիրիմին ծաղիկ շպրտեն ու հետ գան: Գան ու տարվա մեջ մի անգամ պարտքները կատարած համարեն ու թքած, որ մինչ օրս անգամ զոհվածների անունների պատշած ցանկ չկա:

Զոհվածների հիշատակը հարգելու իմիտացիա են ստեղծում զոհվածների ծնողներին պոակի ֆեյքերով ամենավերջին հայհոյանքներ գրողները, զոհվածների ծնողներին բանտ նետողներն ու բերետների միջոցով ձեռուոտ արած քարշ տվողները:

Հիշատակը հարգելու իմիտացիա են ստեղծում 5 տարում այդպես էլ Եռաբլուրը չսարքած, բայց իրենց համար էլիտար թաղամասերում տներ հետ քցածները:

Եվ վերջապես զոհվածների հիշատակը հարգելու իմիտացիա է ստեղծում մի իշխանություն, ով առաջին դեմքով հայտարարում էր, որ կարող էին այս զոհերը չլինել, պարզապես իրան հետո դավաճան էին ասելու, դրա համար էսքան զոհ ապահովեց:

Բարի ոչ աշխատանքային օր ձեզ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment