«Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սասուն Մխիթարյանն իր վարույթում գտնվող քրեական գործով, 2025 թվականի օգոստոսի 1-ին հաղորդում է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր «Սուրեն Մանուկյանի եւ մյուսների» գործով մեղադրյալներից մեկի դեմ եւ ստացել է տուժողի կարգավիճակ։
Նույն մարդը միաժամանակ եղել է դատավոր եւ տուժող»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով 6-րդ գումարման պատգամավոր Սուրեն Մանուկյանի դատական գործին։
Դատավորն ինքնաբացարկ չի ներկայացրել, այս մասին կողմերին չի տեղեկացրել, իսկ պաշտպանական կողմն այս ամենի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ դատավորին հարց է ուղղել։
Այս գործն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ներկայացնում է դատական համակարգի, հայաստանյան արդարադատության իրական պատկերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: