Պաշտոնից ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը․ Մայր Աթոռ – CIVILNET

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Պաշտոնից ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը։ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: Հունվարի 5-ին Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարել էր, որ միանում է Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների կողմից կազմված համակարգող խորհրդին։

Leave a Comment