Կայացել է Իսպանիայի գավաթի (Copa del Rey) խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Մրցաշարի գործող գավաթակիր «Բարսելոնան» այս փուլում ուժերը կչափի Սեգունդան ներկայացնող «Ալբասետեի» հետ։
Հիշեցնենք, որ վերջինս դարձել է ընթացիկ խաղարկության գլխավոր սենսացիայի հեղինակը, նախորդ փուլում պայքարից դուրս թողնելով Մադրիդի «Ռեալին»։
Քառորդ եզրափակիչի զույգերը.
«Ալբասետե» — «Բարսելոնա»
«Ալավես» — «Ռեալ Սոսյեդադ»
«Վալենսիա» — «Ատլետիկ Բիլբաո»
«Բետիս» — «Ատլետիկո Մադրիդ»
Այս փուլի հանդիպումները կայանալու են փետրվարի 3-ից 5-ը։ Քառորդ եզրափակչի դիմակայությունները բաղկացած են մեկ խաղից։