Լավրովն առաջարկել է վերանվանել Մեծ Բրիտանիան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է կոչվի Բրիտանիա՝ առանց «մեծ» նախածանցի։ Նախարարն իր կարծիքը հայտնել է 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական ​​գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Առանց որևէ վիրավորանքի, ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան պետք է կոչվի Բրիտանիա։ Որովհետև Մեծ Բրիտանիան միակ օրինակն է, երբ երկիրն իրեն մեծ է անվանում։ Կար մեկ այլ երկիր՝ [Մեծ սոցիալիստական ​​ժողովրդական] Լիբիայի արաբական Ջամահիրիան, բայց այն այլևս գոյություն չունի»,- բացատրել է դիվանագետը։

Leave a Comment