Ինչո՞ւ է դաշնակցական Լիլիթ Գալստյանը մտահոգվում, թե պետությանը պատկանող հուշարձանները, ինչպես օրինակ կառավարության շենքը կամ ԵՊՀ շենքը կարող են վաճառվել
Հեշտ չէ Քոչարյանի ու Սերժի կոալիցիոն գործընկերը լինելը։ Դրանից հետո կասկածները սկսում են կրծել․ չէ՞ որ սեփական փորձով գիտես, թե ինչպես կարող է պետությունը վաճառել այնպիսի հուշարձանները, ինչպիսիք են կառավարության 2-րդ տունը (նախկին ԱԳՆ շենք), Մարզահամերգային համալիրը (ընդ որում երկու անգամ՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք) կամ ԱՕԿՍ-ի շենքը կարող են օտարվել կամ վաճառվել մասնավորին։
Որքան էլ սեփական փորձը ցավալի լինի, հուշարձանների պաշտպանության համար անհանգստանալու կարիք չկա։ Գործող կառավարությունը Հայաստանի հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտին վերջին յոթ տարիների ընթացքում ավելի շատ միջոցներ է հատկացրել, քան Լիլիթ Գալստյանի երկու կոալիցիոն գործընկերները կառավարման 20 տարիների ընթացքում միասին վերցրած։
Հ․ Գ․ ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում, իսկ Համալիրիր երկրորդ վաճառքը չեղարկվել է, որովհետև գնորդը հրաժարվել է վճարել պայմանավորված ամբողջ գումարը՝ 30 մլն դոլլար։