20 հունվարի 2026 – 12:01 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում 105-րդ հորիզոնականում է: Նախորդ աղյուսակի համեմատ հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով:
Աղյուսակի առաջին հորիզոնականներում են Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան: