Հունվարի 20-ին Երևանում տեղի է ունենում գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը։
Մեր առաջին քայլն է՝ ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում, մենք պետք է կրկին դառնանք արդյունաբերական երկիր։ Տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանում փոքր բիզնեսը ազատելու ենք հարկերից, որպեսզի հնարավորություն տանք նրանց զարգանալ։ Այս մոտեցմամբ ամեն տարի 2-3 հազար նոր ընկերություն կստեղծվի մեր երկրում»,- նշել է նա։