
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ և նաև համաձայնել է հանդիպումներ անցկացնել այս հարցի շուրջ Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Ինչպես ես բոլորին պարզ ասել եմ, Գրենլանդիան գերակա նշանակություն ունի ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձի ճանապարհ չկա, և բոլորը համաձայն են դրա հետ»,- գրել է նա՝ Truth Social-ում:
Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները «միակ տերությունն է, որը կարող է ապահովել համաշխարհային խաղաղությունը»։ «Եվ դա արվում է շատ պարզ՝ ուժի միջոցով»,- գրել է նա։