Իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի փոխանցեք Ձեր գումարներն այլ հաշվեհամարներին․ Կիբեռոստիկանություն

19 Հունվարի, 2026

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ, իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարներին։

Զանգահարեք ոստիկանություն, ճշտեք տեղեկատվությունը և ի վերջո հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչու պետք է իմ գումարը, հեռախոսով անծանոթ անձի պահանջով, ուղարկեմ այլ հաշվեհամարի»։

Leave a Comment