Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում փետրվարի 16-19-ը․ տեր Եսայի

https://arm.sputniknews.ru/20260119/episkvopvosac-zhvoghvovy-kkajana-avstriajum-petrvari-16-19-y-ter-esaji-97902493.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95097609_131:0:1082:713_1920x0_80_0_0_81044a3eaf452e1b83b8fc55690d5b3d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եկեղեցի, եպիսկոպոս, աժ (ազգային ժողով), տեր եսայի քահանա արթենյան

հայաստան, եկեղեցի, եպիսկոպոս, աժ (ազգային ժողով), տեր եսայի քահանա արթենյան

Բաժանորդագրվել

Այլ վայրում ժողով անելու նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
«Հարկ է ընդգծել, որ Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Բացառություն է Ազգային-եկեղեցական ժողովը։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-19-ը»,- ասաց հոգևորականը։

Նրա խոսքով՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում դեկտեմբերի 10–12–ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Leave a Comment