Մեր երկրում քննարկման գլխավոր թեմաները շարունակում են մնալ պետբյուջեի թալանը՝ նաև պարգևավճարների միջոցով և տարբեր ապրանքատեսակների սարսափելի գնաճը։ Գիտե՞ք, երբ ժողովրդին հարցնում ենք՝ ինչպիսի՞ ղեկավար եք ցանկանում ունենալ, ուժեղ ղեկավարից հետո հաջորդ տարբերակն է՝ ժողովրդի մասին մտածող։ Սաղ ժողովուրդն ասում է, որ սրանք չեն մտածում մարդկանց մասին։ ՔՊ-ական պաշտոնյաները՝ վարչության պետերից մինչև պատգամավոր, մարզպետ, փոխնախարար, նախարար, փոխվարչապետ և այլն, ստացել էն միլիոնավոր դրամների պարգևավճարներ, այնքան շատ են ստացել, որ անգամ չեն էլ հիշում։ Արդարադատության նախարարն ասում է՝ դե մի 6-7 միլիոն, սփյուռքի հանձնակատարն աում է՝ դե մի 5-7 միլիոն, թիվը էական չի եղել, չեմ հիշում։ Հիմա կամ նրանք էնքան շատ են ստանում ֆինանսներ պետությունից, որ էդ 7 միլիոնը ուղղակի մանրուք է, կամ էլ էնքան են կողքից աշխատում, որ պետության տված 7 մլնը բան չի նշանակում իրենց համար։
Մինչ ժողովուրդը դժգոհ է նման անտրամաբանական բարձր պարգևավճարներից, սրանք արդարացնում են, դե, ասում են, աշխատավարձ ենք տալիս, որ չփախչեն գնան մասնավոր ոլորտ կամ երկրից դուրս չգան։ Էսօր էլ Ալեն Սիմոնյանն էր նման արդարացում բերել՝ որ մրցունակ աշխատավարձ լինի, դուրս չգան-գնան։ Գիտե՞ք, ամբողջ ժողովուրդն էլ հենց դա է ուզում, որ դուք՝ ՔՊ-ականներովդ, հեռանաք պետական կառավարումից, , ԱԺ բոլոր ՔՊ-ականներին, կառավարության բոլոր ՔՊ-ականներին ուղղակի խնդրում են էնքան ցածր աշխատավարձ իրենց նշանակել, որ նեղանան չափից, փախչեն-գնան խոպանում աշխատել։ Իհարկե՝ հարց է՝ եթե սրանք դուրս գան պետական համակարգից, ինչ են անելու, անգամ իրենց հին ոլորտները վերադառնալ չեն կարող, հասցրել են բոլորի կողմից մերժվել․ մի անգամ ասել եմ, շատ-շատ՝ Ամանորին գաք հրապարակ ձմեռ պապի, ձյունանուշիկ աշխատեք, որոշները՝ պանդա։
Իրենց ձևակերպումը խնդալու է՝ պարգևավճար ենք տալիս, որ արհեստավարժ լինեն․ այսինքն․ ինչքան ուզում ես Արսեն Թորոսյանին պարգևավճար տուր, ի՞նչ է փոխվելու իր նախարարությունում, թոշա՞կ է բարձրանալու․ Նազարյան էն կինը, որ դեպուտատ է ու երկու տարի է՝ միկրոֆոնին չի մոտեցել, որ նա պարգևավճար ստացավ, ի՞նչ արհեստավարժ է դառնալու։ Երևանի քաղաքապետտը որ ստացել է ճոխ պարգևավճար, քաղաքում ի՞նչ փոխվել, սառույցի վրա ոտքեր են, որ կոտրվում են, ավտոներ են, որ վթարի են ենթարկվում։ Դուք արհեստավարժ եք դառնում հարստանալու հարցով։ Բա գերդաստաններով նստած եք պետբյուջեի վրա։ Գործարարները չարչարվում, հարկ են մուծում, սրանք մ ի օրում պարգևատրվում են 7 մլն, 9 մլն, 51 մլն դրամ։ Խոշոր հարկատուների ցանկն ենք ուսումնասիորւմ ու տեսնումենք, որ մի քանի հարյուր հարկատուի միասին վերցրած տարեկան հարկերի չափ պարգևատրում են ստացել։
Երբ ասում են թոշակները բարձրացրեք, սրանք հակադարձում են, թե՝ եթե բարձրացնենք, գնաճ կլինի, ավելի վատ կապրեն։ Ուրեմն, այն պահից, երբ աստղաբաշխական՝ միլիոնավոր դոլարների պարգևավճար շաղ տվեցին իրար վրա, ի՞նչ տեղի ունեցավ․ կտրուկ թանկացումներ են․ հեղուկ գազը, որը սովորաբար վաճառվում էր 14-160 դրամ, իսկ ամռան ամիսներին՝ մինչև 100 դրամ ու ավելի ցածր, սրանց պարգևավճարներից հետո դարձել է 280 դրամ։ Հեղուկ գազը լայնորեն օգտագործվում է և դրա թանկացումը բերում է շատ ապրանքատեսակների թանկացման, փոխադրումները դրանով են։ Ասում են՝ Լարսը փակ է, բայց ոնց է, որ մենք էլ, Վրաստանն էլ հեղուկ գազը նույն տեղից ենք ստանում, հլը մենք ԵԱՏՄ անդամ ենք, պետք է ավելի էժան լինի, Լարսը փակվում է հա՛մ մեզ համար, հա՛մ վրացիների, ու հեղուկ գազը էժան է էնտեղ։ Կարող է՞ պատճառն այն է, որ իշխանության ընտանիքի անդամները, որոշ իշխանական օլիգարխներ փայ չունեն ու ոչ էլ պրեմիա են ստացել։ Բենզինը էնտեղ մեզնից էժան, հեղուկ գազը էժան է, դեղերը էժան են, մարդիկ անգամ լվացքի փոշին գնում Վրաստանից են բերում ու անգամ երբ ուզում են արտագաղթել, էլիՎրաստանով են գնում, որովհետև ինքնաթիռի տոմսերն էլ շատ ուղղություններով ավելի էժան է։
Ամեն ինչն է թանկացել Հայաստանում սրանց ստացած պարգևավճարներից հետո․ 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ թռչնամիսը թանկացել է 4.3%-ով, տավարի միսը՝ 11.7%, խոզի միսը՝ 12.7%, գառան միսը՝ 14.1%-ով, հացինը՝ 3.6%-ով, մակարոնեղենը՝ 7.9%-ով, գրեչկան՝ 9.4%-ով, ոլոռը՝ 10.4%-ով, Իշխան ձուկը՝ 18.3%-ով, կարագը՝ 7,2 տոկոսով, ձեթը՝ 8.2%-ով, կաթնամթերքը, ձուն և այլն։ Սա էդ պարգևավճարների, տարվա վերջում վերցրած պարտքի գինն է դուրս գալիս թանկացումներով։ Մտար խանութ ու տեսար հացը թանկացե՞լ է, քաշը պակասե՞լ է, ՔՊ-ի պարգևավճարների փողն է։
Էն որ թոշակ չի բարձրանում, աշխատավարձ չի բարձրանում, ամեն ինչ թանկանում է, այ դա էն է, որ ասում ենք՝ սրանց վերցրած վարկերը, շռայլ ծախսերը ժողովրդի ջանից են դուրս գալիս։
Մեր հարևան Վրաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, որ իրենց երկրում մտադիր են սննդմթերքի գները նվազեցնել, ասացին՝ կհանդիպենք առևտրականներին, պետք եկավ՝ հակամենաշնորհային քայլեր կանենք։ Որովհետև երբ թանկանում է, այն էլ՝ անհիմն, ուրեմն լինում են գերշահույթ ստացողներ։ Մեր ՏՄՊՊՀ-ն ինչքան թանկանում է, դե ասում են՝ ուսումնասիրեցինք, օրինաչափ է, նորմալ է։ Բենզինը կտրուկ թանկացել էր, այդ պատասխանը տրվեց․ չնայած դրսի շուկայում բան չի փոխվել, դեռ Լարսն էլ փակ է, այնուամենայնիվ բենզինը իջավ 50 դրամով, ու էլի նորմալ է։ Բայց ո՞նց է նորմալ, եթե ամեն լիտրի մեջ տարիներ շարունակ գերշահույթ են ստացել։ Հեղուկ գազի թանկացումտը ռեկորդ է, նման գին երբեք չի եղել Հայաստանում։ Հեղուկ գազի գինը կարելի է դարձնել 500 դրամ, իսկ մինիստրը ստանա, արդեն 20 մլն դրամ պարգևավճար։
Մեր երկրում, որտեղ պաշտոնյան 9 մլն դրամ պարգևավճար է ստանում, կա 136 հազար մարդ, որը չի կարողանում մի քանի տարի շարունակ մինչև 250 հազար դրամ սպառողական վարկը մուծել, ընկնում է սև ցուցակ, 2017 թվականին նրանց թիվը 48 հազար էր․ այսինքն՝ հեղափոխություն կոչվածից հետո 88 հազարով աճել է նրանց թիվը․ աղքատացել են։
Կարճ ասած՝ երբ Նիկոլն ասում է՝ էսքան բարեկեցիկ Հայաստանը դեռ չի եղել, խոսքը ՔՊ-ականների մասին է․ իրենք երկիրն ու ժողովուրդը իրենցով են չափում, Նիկոլին համարում են պետությունը, ՔՊ-ին՝ ժողովուրդը։
ՀՀ-ում ամենալավ բիզնեսը ՔՊ-ական պաշտոնյա լինելն է՝ կան հարկային մեծ արտոնություններ, ազգուտակով պաշտոնի են, ազգուտակով բիզնեսմեն են, ազգուտակով պարգևրատրվում էն․ պաշտոնյա լինելը բավականին լավ բիզնես է։ Ո՞ր մի հայաստանյան բիզնեսմենն է 1 օրում 9 մլն դրամ աշխատում, ՔՊ ական պաշտոնյաները աշխատում են։ Սրանք իշխանությունից կառչած են նաև հենց փողերի, կերակրատաշտի, իրենց բառերով ասեմ՝ լափամանի պատճառով։
Սևակ Հակոբյան