Վալերիյ Օսիպյանին և կնոջը դատախազություն են հրավիրել – Armenia Today

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, հունվարի 19-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագիր են ստացել, տեղեկանում ենք Azdarar.am կայքից։

Ծանուցման մեջ նշվում է, որ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։

Օսիպյանին ու կնոջը դատախազություն են հրավիրվել գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։

2009-ից 2012 թվականներին Օսիպյանը ոստիկանությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ոստիկանապետ էր նշանակվել 2018-ի մայիսին, այդ պաշտոնից ազատվել էր 2019-ին։

Leave a Comment