Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական էլեկտրոնային հարթակում՝ Ազդարարում հրապարակված համապատասխան ուսումնասիրությունը, որը վերաբերում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ։ Հայտատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է։ Փաստաթղթի տեսակը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում։
Ծանուցման համաձայն, ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ Վալերիյ Օսիպյանը ծանուցվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 17:45-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել»,- նշված է ծանուցման մեջ։