Սիրիական բանակը առաջխաղացում է իրականացնում բոլոր ճակատներում


Միջազգային


Սիրիական բանակի կողմից Մանբիջից հարավ-արևելք գտնվող Թիշրին ամբարտակի վերահսկողությունը ստանձնելուց հետո, ստորաբաժանումները հատեցին Եփրատ գետը և սկսեցին առաջխաղացում կատարել Այն ալ-Արաբի (Քոբանի) և Ռաքքայի կենտրոնի միջև ընկած տարածքում։

Սիրիական բանակի հարձակման մեկ այլ գիծ Այն Իսա կիրճն էր, որը գտնվում է Եփրատից արևելք և Ռաքքայից հյուսիս: Այս հատվածում գործող ուժերը նաև առանց մարտերի վերահսկողություն են հաստատել Այն ալ-Արաբ շրջանի հարավային շրջանների նկատմամբ։

Այսօր առավոտյան Սիրիայի կառավարական ուժերը, համաձայնագրի շրջանակներում, առանց մարտերի վերահսկողություն են հաստատել Այն Իսա շրջանի նկատմամբ։

Առաջխաղացման երրորդ գիծը՝ Ռաքքայի կենտրոնից դեպի Թել Աբյադ-Ռասուլեյն գիծը ​​նույնպես գրավվել է առանց մարտերի։


Leave a Comment