Հույս ունենք՝ շուտափույթ կիրականացվի Թուրքիայի հետ 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունը․ Ռուբինյան – CIVILNET

Հույս ունենք շուտափույթ կիրականացվի Թուրքիայի հետ 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս համատեքստում անդրադառնալով սահմանի հնարավոր բացման ժամկետներին, Ռուբինյանը նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել, փոխարենն ակնարկեց, որ այժմ Թուրքիան վերականգնում է Հայաստանի հետ սահմանի «Ալիջանի» անցակետը։ «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է ինչ-որ բան լինի հետո հայտարարենք այդ մասին»,- ասաց Ռուբինյանը։ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ հայկական կողմի դիրքորոշումը մշտապես եղե է այնլ, որ լինեն ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ՝ հենց վաղը: Օրեր առաջ թուրքական […]

Leave a Comment