Սիրիայի կառավարության նպատակը քրդերին ինտեգրելն է, որն ամրագրվել է նաև 2025-ի համաձայնությամբ, նշում է արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանը: Նա վերլուծում է երկրի ներսում ծավալված ռազմական բախումները և նկատում, որ այս անգամ քրդերի դիրքերն էականորեն թուլացած են, ինչը պայմանավորված է նաև արտաքին աջակցության բացակայությամբ։ Քոչարյանն անդրադառում է նաև արաբական աշխարհի որոշ վերադասավորումների, որոնց մաս են Սիրիայի զարգացումները։