Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ֆեյսբուքյան մի քանի տասնյակ էջեր հունվարի 18-ից տարածում են «Գարեգինի հրաժարականը լսեցինք. այսօրվա ցնցող ելույթը. տեսանյութ» վերտառությամբ գրառումներ։ Մանրամասներին ծանոթանալու համար օգտատերերին առաջարկվում է բացել մեկնաբանության մեջ տեղադրված հղումը։ «Գարեգին Բ-ն մարդկանց առաջ դուրս եկավ առանց թղթի, առանց նախապես պատրաստված տեքստի։ Նրա հայացքը ծանր էր, կենտրոնացած։ «Այսօր դուք ինձնից մեկ բառ եք սպասում»,- սկսեց նա,- բայց ես իրավունք չունեմ սահմանափակվել միայն դրանով»։ Դահլիճում լարված լռություն տիրեց։ Թվում էր՝ բոլորը հասկանում էին․ հիմա ասվելու է մի բան, որը պարզապես հայտարարությունից ավելին է»,- գրված է մեկնաբանությունում տեղադրված հղման մեջ։ Մինչդեռ հրապարակված տեղեկությունը ամբողջությամբ կեղծ է․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին […]