Իսրայելի ռազմաօդային ուժերը ստացել են ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված հինգերորդ սերնդի երեք նոր F-35 կործանիչներ, հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։
Երեք ինքնաթիռներ հունվարի 18-ին վայրէջք կատարեցին Իսրայելի Նևատիմ ավիաբազայում՝ երկրի հարավում։ Դրանք կմիանան Իսրաելի Ռազմաօդային ուժերի 116-րդ և 140-րդ էսկադրիլիաների շարքերին, նշել է մամուլի ծառայությունը։
2010 թվականին Իսրայելը որոշեց ԱՄՆ-ից գնել F-35 կործանիչներ։ Առաջին երկու կործանիչները վայրէջք կատարեցին Նևատիմի ավիաբազայում 2016 թվականի դեկտեմբերին, իսկ մեկ տարի անց բանակն ավարտեց ընդունման գործընթացը և հայտարարեց ձեռք բերված ինքնաթիռների շահագործման մասին։
Ինքնաթիռի իսրայելական մոդիֆիկացիան կոչվում է F-35i Adir, անվանում, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «հզոր» կամ «մեծ»։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, այս երեք կործանիչների ժամանմամբ Իսրայելի ռազմաօդային ուժերում F-35-ների ընդհանուր թիվը հասել է 48-ի։