
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի Սամվել Կարապետյան, հարգելի Նարեկ Կարապետյան:
Ստիպված եմ գրել հանրային՝ մի ստեղծեք ՎԱՏ հոլովակներ, մի արժեքազրկեք ոչ Սամվել Կարապետյանին, ոչ ձեր շարժումը:
Շատ մարդիկ պատկերացում չունեն ինչպես բիզնես անել: Չկա ամոթալի բան նրա մեջ, որ դուք էլ չգիտեք հոլովակներ ստեղծելու արվեստը:
Մի կտրվեք իրականությունից, որ հաղթեք (կամ՝ հաղթենք):
Պլաստմաս արհեստական բանականությունը և վատ անհաղորդ դերասանական ձայնը առաջացնում է 0 էմոցիա:
Ուզում եմ հավատալ, որ դուք դրան արժանի չեք»:
Աղբյուրը` Մհեր Մկրտչյան