Անի Ամիրաղյանը 1/4 եզրափակչում է․ ITF W35

Անթալիայում ընթացող ITF W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում հայ թենիսիստուհին 6:2, 6:2 հաշվով հաղթել է իսպանուհի Մերիտշել Տեյշիդո Գարսիային։

Քառորդ եզրափակչում Ամիրաղյանը կմրցի Սլովենիայի ներկայացուցիչ Դալիլա Յակուպովիչի հետ։

Հիմնական փուլի առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչը 6։0, 6։4 հաշվով հաղթել էր թուրք Բահար Կիլիչին։

Leave a Comment