https://arm.sputniknews.ru/20260117/spitak-tuny-hraparakel-gazaji-hatvatsum-khaghaghutjan-khvorhrdi-kazmy-97839748.html
Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը
Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը
Sputnik Արմենիա
«Financial Times»-ի տվյալներով՝ խորհրդի ծրագրերը հավակնոտ են` ոչ միայն Գազայի կառավարում, այլև այլ հակամարտությունների կարգավորում, իսկ հեռանկարում՝ ՄԱԿ-ի… 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T12:28+0400
2026-01-17T12:28+0400
2026-01-17T12:29+0400
ամն
գազայի հատված
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/16/78/167831_0:134:3163:1913_1920x0_80_0_0_e4d721004dd95af42804b26be69d5bc3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Սպիտակ տունը հայտնում է, որ Գազայի կառավարման ազգային կոմիտե (NCAG) է ստեղծվել, և ներկայացրել է Խաղաղության միջազգային խորհրդի կազմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։NCAG-ը կգլխավորի Ալի Շաասը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում: Նա կվերահսկի հիմնական հանրային ծառայությունների վերականգնումը, քաղաքացիական ինստիտուտների վերածնունդը և Գազայում առօրյա կյանքի կայունացումը:«Խաղաղության խորհրդի հայեցակարգի իրականացման համար նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորվել է գործադիր խորհուրդ, որում ընդգրկվել են դիվանագիտության, զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսական ռազմավարության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող առաջնորդներ», – ասվում է հաղորդագրության մեջ:Խորհրդի կազմում ներառվել են`Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ վերահսկելու է որոշակի ուղղություն Գազայի կայունացման և երկարաժամկետ հաջողության համար, այդ թվում՝ «կառավարչական կարողությունների ամրապնդում, տարածաշրջանային հարաբերություններ, ներդրումների վերականգնում, ներգրավում, լայնածավալ ֆինանսավորում և կապիտալի մոբիլիզացում»:Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական են նշանակվել ԱՄՆ գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը, ինչպես նաև Արյա Լայթսթոունը, որը 2017-2021 թվականներին զբաղեցրել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականի պաշտոնը:Բացի այդ, բարձր ներկայացուցչի գրասենյակին աջակցելու համար NCAG-ը ստեղծել է Գազայի Գործադիր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄԷ-ի միջազգային համագործակցության նախարար Ռիմ Ալ Հաշիմին, Նիդեռլանդների նախկին փոխվարչապետ Սիգրիդ Կաան, միլիարդատեր Մարկ Ռոուենը և գործարար Յակիր Գաբայը:Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ արձակեց մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։Տեղական իշխանությունների տվյալներով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է գրեթե 440 մարդ, ավելի քան 1200-ը` վիրավորվել։Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ նոր ցամաքային գործողության ծրագիր է մշակել. WSJ
ամն
գազայի հատված
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/16/78/167831_216:0:2947:2048_1920x0_80_0_0_594fc4fcc0280e4fcef846239eb3bb44.jpg.webp
ամն, գազայի հատված, դոնալդ թրամփ
ամն, գազայի հատված, դոնալդ թրամփ
«Financial Times»-ի տվյալներով՝ խորհրդի ծրագրերը հավակնոտ են` ոչ միայն Գազայի կառավարում, այլև այլ հակամարտությունների կարգավորում, իսկ հեռանկարում՝ ՄԱԿ-ի այլընտրանք և դրա հնարավոր փոխարինում։
NCAG-ը կգլխավորի Ալի Շաասը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում: Նա կվերահսկի հիմնական հանրային ծառայությունների վերականգնումը, քաղաքացիական ինստիտուտների վերածնունդը և Գազայում առօրյա կյանքի կայունացումը:
«Խաղաղության խորհրդի հայեցակարգի իրականացման համար նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորվել է գործադիր խորհուրդ, որում ընդգրկվել են դիվանագիտության, զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսական ռազմավարության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող առաջնորդներ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդի կազմում ներառվել են`
Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ վերահսկելու է որոշակի ուղղություն Գազայի կայունացման և երկարաժամկետ հաջողության համար, այդ թվում՝ «կառավարչական կարողությունների ամրապնդում, տարածաշրջանային հարաբերություններ, ներդրումների վերականգնում, ներգրավում, լայնածավալ ֆինանսավորում և կապիտալի մոբիլիզացում»:
Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական են նշանակվել ԱՄՆ գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը, ինչպես նաև Արյա Լայթսթոունը, որը 2017-2021 թվականներին զբաղեցրել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականի պաշտոնը:
Բացի այդ, բարձր ներկայացուցչի գրասենյակին աջակցելու համար NCAG-ը ստեղծել է Գազայի Գործադիր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄԷ-ի միջազգային համագործակցության նախարար Ռիմ Ալ Հաշիմին, Նիդեռլանդների նախկին փոխվարչապետ Սիգրիդ Կաան, միլիարդատեր Մարկ Ռոուենը և գործարար Յակիր Գաբայը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է գրեթե 440 մարդ, ավելի քան 1200-ը` վիրավորվել։