Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ թվային հարթակի միջոցով։ Էլեկտրոնային տարբերակով պայմանագիր կնքելու համար աշխատողները պետք է պարտադիր ունենան էլեկտրոնային ստորագրություն, որը ստանալու համար Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան նույնականացման քարտ։ Երևանում քարտ ստանալու հերթերը հասնում են մինչև ապրիլ-մայիս։