
Դիմել էի քաղաքապետին, որ տեղեկություն ստանամ մեկ շաբաթում՝ ձյան տեղումների հետ կապված, վնասվածքների մասին։ Այսօր ստացա պատասխանը՝ փաստացի միայն քաղաքապետարանի ենթակայության տակ եղած բուժհիմնարկներում ունենք 117 տուժած, որոնցից 63-ը՝ թոշակային տարիքի։ Ո՞ւմ պետք է տուգանի Երևանցին և ո՞վ է վճարելու բուժման ծախսերը։
Հարգելի՛ տիկին Վարդանյան,
Ի պատասխան Ձեր 08.01.2026թ. գրության՝ հայտնում եմ.
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության ներկայացրած տեղեկատվության՝ 2025թ. դեկտեմբերի 31-ից մինչև 08.01.2026թ. ընթացքում վնասվածքների պատճառով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ դիմած անձանց ընդհանուր քանակը 117 է։
Տուժած անձանց տարիքային խմբերը՝
0-18 տարեկան – 7,
19-40 տարեկան – 27,
41-60 տարեկան – 20,
60 տարեկանից բարձր – 63:
Եվ սա միայն քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներում։
Նկարի պատկառելի տարիքի անձը, ժամանել էր Երևան սիրտը ստետավորելու համար։ Կոնքի կոտրվածքով հայտնվեց հիվանդանոցում։ Անձամբ զրուցել եմ հետը, ծախսերը վճարել է ընտանիքը…
Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը