Պուտինը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Փեզեշքիանի և Նեթանյահուի հետ

Քաղաքականություն

16.01.2026 | 16:16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում և Իրանում շուրջ  տիրող իրավիճակը, գրում է Ինտերֆաքսը։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը «ներկայացրել է սկզբունքային մոտեցումները՝ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար քաղաքական և դիվանագիտական ​​քայլերի ակտիվացման օգտին»։

«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակել համապատասխան միջնորդական ջանքեր գործադրել և խթանել կառուցողական երկխոսությունը բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Բացի այդ, Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կրեմլը կտեղեկացնի մանրամասների մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը շարունակում է իր ջանքերը՝ տարածաշրջանում լարվածության թուլացմանը նպաստելու համար»,- հավելել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment