«Իրանն այսօր». New York Times-ը հայտնում է, որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Եգիպտոսը Թրամփին կոչ են արել հետաձգել Իրանի վրա հարձակումը, քանի որ դա կարող է տարածաշրջանային ավելի մեծ կոնֆլիկտի հանգեցնել։
Ըստ The Guardian-ի՝ դեէսկալացիայի ջանքեր է գործադրել նաև Թուրքիան։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Իրանում դադարեցրել են մարդկանց սպանելը և մահապատժի պլաններ էլ չկան»։
Նա նաև կասկածի տակ էր դրել, որ Իրանում կընդունեն Ռեզա Փահլավիի առաջնորդությունը։
«Նա շատ հաճելի մարդ է թվում, բայց ես չգիտեմ, թե նա ինչպես կվարվի իր երկրում։ Եվ մենք իսկապես դեռ այդ կետին չենք հասել։ Ես չգիտեմ՝ արդյոք նրա երկիրը կընդունի նրա առաջնորդությունը, թե ոչ։ Իհարկե, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի»,-ասել էր Թրամփը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: