Հունվար 15,2026 23:40

Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են Կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և Կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։
Կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: