Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես տեղեկանում են կուսակցության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և Կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։
«Կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: