Հունվար 15,2026 21:55
«Գնալով մենք, մեղադրողներն ու դատարանը համոզվում ենք, որ այս գործը ջուր է, գործ չկա։ Դա է պատճառը, որ մեղադրողները նիստերն արհեստականորեն հետաձգում են այն պարագայում, երբ երկու ամիս առաջ անընդհատ խոսակցություն էր գնում, որ պետք է ապացուցողական մասին անցնենք, և մեղադրողները պատրաստ էին ներկայացնելու, բայց հիմա նոր ժամանակ են ուզում», — «Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց այս գործով անցնող Արա Ռոստոմյանը։
Ըստ նրա՝ ամեն նիստին պարզ երևում է, որ հրահանգ է․ պետք է ձգեն մինչև ընտրություններ։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: