Տնտեսագետները շարունակում են իրենց դատողությունները անել 2026թ․ սպասվող տնտեսական ցուցանիշների հնարավոր վարքագծերի մասին։
Ներկայացվել են դեռևս 2025թ․ դեկտեմբերին արված կանխատեսումները G20 երկրների մասով։ Այս կանխատեսումներն անպայման պետք է վերանայվեն, քանի որ աշխարհում տեղի են ունեցել բազմաթիվ բեկումնային իրադարձություններ։ Արդեն «ընկել է» Վենեսուելան, հիմա հերթը Իրանինն է. խոշոր երկրներ, որոնց անկումները կարող են բազմաթիվ պարամետրեր փոխել արդեն իսկ իրականացված կանխատեսումների մասով։
Այդուհանդերձ, արձանագրենք, որ արդեն կատարված կանխատեսումների համաձայն 2026թ․ համաշխարհային իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2․9%, որը զիջում է 2025թ․ կանխատեսումներին 0․7 տոկոսային կետով։
Չինաստանը՝ աշխարհի առաջատար ավտոարտադրող
Այս եզրահանգումները համընկնում են նաև G20-ի մասով իրականացված կանխատեսումների հետ։ Այս ամենով հանդերձ` ուսումնասիրենք 2026թ․ իրական ՀՆԱ-ի կանխատեսվող աճով առաջատար համարվող երկրների ցանկին․
Առաջին տեղում է Հնդկաստանը, որի իրական ՀՆԱ-ի աճը 2026թ․ կանխատեսվում է 6․2% մակարդակում, որը 0․5 տոկոսային կետով ավելի ցածր է, քան 2025թ․ կանխատեսվող աճի մակարդակը։
Երկրորդ տեղում է Իդոնեզիան, որի պարագայում թե՛ 2025, թե՛ 2026թ․ կանխատեսվել է 5% աճ։
Երրորդ տեղում Չինաստանն է, որի տնտեսական աճը 2026թ․ 2025թ․ կանխատեսումների համեմատ դանդաղելու է 0․6 տոկոսային կետով՝ հաստատվելով 4․4% մակարդակում։
Կանխատեսվող առավելագույն աճերով երկրների ցանկում ներառված միակ երկիրը Սաուդյան Արաբիան է, որի իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները 2026թ․ 2025թ․ համեմատ 0․1 տոկոսային կետով ավելի է եղել` հաստատվելով 4% մակարդակում։
Ցանկի վերջում է հայտնվել Թուրքիան` 3․4% կանխատեսվող աճով, որը 0․2 տոկոսային կետով ցածր է 2025թ․ կանխատեսվող մակարդակից։