Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող մարզիկները կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք մարզիկներ կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի  N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետով և 3-րդ կետով՝  Հայաստանի Հանրապետության կառավա­րությունը   ո ր ո շ ու մ   է.

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող մարզիկներ՝

1) Դավիթ Ռուդոլֆի Գրիգորյանին (ծնված` 1995 թվականի սեպտեմբերի 19-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

2) Եվգենի Արմենի Լալայանցին (ծնված` 2003 թվականի փետրվարի 8-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

3) Անդրեյ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1990 թվականի ապրիլի 6-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

4) Մաքսիմ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1997 թվականի ապրիլի 25-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

5) Ռուբեն Սուրենի Մովսեսյանին (ծնված` 1999 թվականի հուլիսի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

6) Սպարտակ Պարույրի Սավվատեևին (ծնված` 2005 թվականի նոյեմբերի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

7) Վլադիսլավ Միխայիլի Տեր-Ստեփանովին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 1-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

8) Սերգեյ Յուրիի Օգանեզովին (ծնված` 2003 թվականի հուլիսի 15-ին, զինհաշ­վառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

Leave a Comment