15 հունվարի 2026 – 16:57 AMT
PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ են ձերբակալվել: Տեղեկությունն հայտնել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, հայտնում է Sputnik Արմենիան։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ»,– հայտնել են կոմիտեից։
Ձերբակալված անձինք, կոմիտեի փոխանցմամբ, կասկածվում են պետական իշխանության լիազորությունների չարաշահման մեջ, որը կատարվել է խմբով։
Նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ կոմիտեն ձեռնպահ է մնացել լրացուցիչ մանրամասներ հաղորդելուց։