Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախկին աշխատակիցը մեղադրվում են կաշառք ստանալու համար

Հունվարի 14-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել կաշառք տալու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Մերի Մոսինյանի քննությանը։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Շ․ Պ․-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի օգոստոսի 17-ից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվող Գ․ Մ․-ի օգտին ապօրինի գործողության համար ստացել է կաշառք, ինչպես նաև պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերի մեջ կեղծ տեղեկություն մտցնելու եղանակով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Գ․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Շ․ Ա-ին տվել է կաշառք՝ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ոք՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ օգտագործելով իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար:

Մեղադրական եզրակացության հոդվածները

Շ․ Պ․-ին  մեղադրանք է առաջադրվել 435 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 445 հոդվածի 1-ին մասով։ Այն է՝

435 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ՝ Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար,որը կատարվել էկաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար։

445 հոդվածի 1-ին մաս՝ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը

Գ․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով

Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որը կատարվել է իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար

Կիրառված խափանման միջոցները և գործի հետագա ընթացքը

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment