Նախիջևանում զոհվել են թուրք ուսանողներ


Միջազգային


Նախիջևանում գազի արտահոսքի հետևանքով մահացել են թուրք ուսանողներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով զոհերը Նախիջևանի պետական ​​համալսարանում սովորող Թուրքիայի քաղաքացիներ էին։

Զոհերը եղել են բժշկական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Բուշրա Աքսուն և անասնաբուժական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ահմեթ Քավաքը։

Դեպքը տեղի է ունեցել Նիզամի փողոցի 61 հասցեում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Մի շարք տելեգրամյան ալիքներ նշում են, որ զոհերի թիվն իրականում մեծ է:


Leave a Comment