Վագիֆ Խաչատրյանի դուստրը գրառում է արել


Հասարակություն


Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար: Այս մասին գրել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը:



«Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ,

անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։



Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։


Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։


Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար»,-գրել է նա:


Leave a Comment