Մակրոնը պաշտպանության նախարարության նիստ է հրավիրել Իրանի և Գրենլանդիայի հարցերով


Միջազգային


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը և Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը քննարկելու համար:

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին։

BFM-ը հայտնել է, որ Մակրոնը լքել է Պաշտպանության խորհրդի նիստը և ուղևորվել Իստր՝ ֆրանսիացի զինվորականներին Նոր տարվա շնորհավորանքներ փոխանցելու համար։

Երեկ երեկոյան Ֆրանսիայի առաջնորդը X սոցիալական ցանցում գրել է, որ ֆրանսիական զորքերի առաջին խումբն արդեն մեկնում է Գրենլանդիա՝ Դանիայի կողմից կազմակերպված զորավարժություններին մասնակցելու համար: Ֆրանսիայից բացի, Գերմանիան, Շվեդիան, Նորվեգիան և Դանիան զորքեր են ուղարկել կամ պլանավորում են ուղարկել Գրենլանդիա:

Bild-ը ավելի ուշ հաղորդել է, որ Ֆրանսիայից և Դանիայից զորքեր տեղափոխող առաջին ինքնաթիռները ժամանել են Գրենլանդիա:


Leave a Comment