Ո՞ր դեպքում Արբելոան կշարունակի գլխավորել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հնարավորություն ունի պահպանելու իր պաշտոնը նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն դրա համար պետք է բավարարի ակումբի ղեկավարության կողմից առաջադրված կոնկրետ պահանջները։

​Իսպանացի մասնագետը փոխարինել է Խաբի Ալոնսոյին, որը պաշտոնանկ էր արվել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունից (2-3) հետո։

​Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Ռեալի» ղեկավարությունը տեղեկացրել է Արբելոային, որ նա կշարունակի ղեկավարել թիմը հաջորդ մրցաշրջանում, եթե կատարի երկու հիմնական պայման՝ նվաճի տիտղոսներ ընթացիկ մրցաշրջանում և կարգավորի հարաբերությունները ֆուտբոլիստների հետ։

​Եթե մարզիչը չկարողանա իրագործել դրված խնդիրները, ամռանը ակումբը նոր մասնագետ կհրավիրի։

Leave a Comment