Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը․ Փաշինյան




 

shantnews. Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 


«Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը․ համաձայնեցված շրջանակում մենք պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք այդ ուղղությամբ՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու հարցում այն սկզբունքներով, որոնց մասին բազմիցս խոսել ենք։ Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ ևս պետք է դուրս գանք հակամարտության տրամաբանությունից և անցնենք նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի և մտածողության»,-ասաց Փաշինյանը։


 


 


Leave a Comment