ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի կաթսայատան օպերատորը մեղադրվում է իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարելու համար

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հունվարի 14-ին գործ է ստացվել երեք անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ։ Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի քննությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի կաթսայատան օպերատորի հաստիքը, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պարտականությունների ժամանակավոր կատարող Բ․ Կ․-ի նկատմամբ իր ունեցած իրական ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ, իր համար Վ․ Ե․-ից ստացել է ապօրինի վարձատրություն՝ Է․ Ե․-ի օգտին պաշտոնատար անձի կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարելու համար։

Վ․ Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պարտականությունների ժամանակավոր կատարող Բ․ Կ․-ի նկատմամբ ունեցած իրական ազդեցություն ունեցող անձին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի կաթսայատան օպերատոր Ա․ Ա․-ին, այդ ազդեցությունն օգտագործելու նպատակով Խ․ Ս․-ի օժանդակությամբ անձամբ տվել է ապօրինի վարձատրություն՝ իր որդու՝ Է․ Ե․-ի օգտին պաշտոնատար անձի կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարելու համար:

Խ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Վ․ Ե․-ին ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պարտականությունների ժամանակավոր կատարող Բ․ Կ․-ի նկատմամբ ունեցած իրական ազդեցություն ունեցող անձին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի կաթսայատան օպերատոր Ա․ Ա․-ին, այդ ազդեցությունն օգտագործելու նպատակով տալ ապօրինի վարձատրություն Վ․ Ե․-ի որդու՝ Է․ Ե․-ի օգտին պաշտոնատար անձի կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարելու համար։

Մեղադրական եզրակացության հոդվածները

Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 438 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այն է՝

Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ ապօրինի վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որը կատարվել է`ապօրինի վարձատրություն տված կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար

Վ․ Ե․-ին և Խ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել 439 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այն է՝

Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը՝ պաշտոնատար անձի նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցություն ունեցող անձին կամ նրա մատնանշած անձին, այդ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որը կատարվել է ապօրինի վարձատրություն տված կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար։

Կիրառված խափանման միջոցները և գործի հետագա ընթացքը

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment