Ապրիլին Հայաստանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական միջոցառումը

Silicon Mountains 2026-ի շրջանակում կանցկացվի նաև Silicon Mountains Regional Forum, որն ուղղված է Հայաստանի մարզերի տեխնոլոգիական ներուժի բացահայտմանը։ Ֆորումը կկայանա Տավուշի մարզում

Ապրիլին Հայաստանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական միջոցառումը


ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի ապրիլի 1–2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական միջոցառումը։ Միջոցառումների շարքը կմիավորի պետությանը, բիզնեսին, գիտական և ինժեներական համայնքներին՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման օրակարգի շուրջ։


Silicon Mountains 2026-ի շրջանակում կանցկացվի նաև Silicon Mountains Regional Forum, որն ուղղված է Հայաստանի մարզերի տեխնոլոգիական ներուժի բացահայտմանը։ Ֆորումը կկայանա Տավուշի մարզում։


Մեկնարկը կտրվի Silicon Mountains RISE (Research, Innovation, Science, Engineering) ձևաչափով, որի շրջանակում նախատեսվում են խոշոր ցուցահանդես և պանելային քննարկումներ։ Միջոցառման առանցքային ուղղություններն են՝ հետազոտություն, նորարարություն, գիտություն և ինժեներիա։ 


Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ խթանելով տեղական ներուժի իրացումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ 


Միջոցառումն անցկացվելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնությամբ։


 

Leave a Comment