«Դժվար է դիտել՝ երբ ձեռքերդ կապված են, ներկայությունդ չկա, մարդիկ ինչ ուզում, ասում են. պետք է պատասխան տան». Բագրատ Սրբազան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դատավարության առանձին մասնակիցներ իրենց ելույթներում առանձին խոսում են սույն քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող փաստերի և իրավիճակների մասին: հորդորում ենք, որ դատարանն անմիջապես ընդհատի դատավարության ցանկացած մասնակցի, երբ վերջինս սկսում է խոսել սույն քրեական գործի հետ որևէ կապ չունեցող հանգամանքների մասին»,-«Սրբազան շարժման» գործով նիստում հայտարարեց հանրային մեղադրողը:

Բագրատ Սրբազանը արձագանքեց. «Դա նաև իմ ասելիքների պատճառով է եղել, բայց ես շարունակելու եմ նույնը ասել: Օրինակ՝ ՔԿ ղեկավարի պահվածքը, այս գործի մեջ մինչև այսօր չարձանագրված փորձաքննությունների պարագան…սրանք վիրավորական են չէ՞, անպայման չի, որ բառերը լլինեն վիրավորական: Ամենամեծ վիրավորականը այն է եղել, որ ինձ՝ 30 տարի ծառայած մարդուն, կարող են ասել հանցագործ, ահաբեկիչ: Եվ եթե մեր համբերությունը չի հատում այդ սահմանը, ուրեմն չեմ կարծում, որ այս դատարանում որևէ մեկը իրավասություն ունի դատարանին ասել, թե ինքը ինչպես վարվի իննչի նկատմամբ:

Առաջիկայում նաև ավելի խիստ եմ լինելու, հատկապես լինելու եմ նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն սուտը ճշմարտության տեղ ներկայացնել, չարը բարու տեղ: Պետք է մարդիկ պատասխան տան. շատ դժվար է 6 ամիս շարունակ դիտել, թե անընդհատ բոլոր ուղղություններով կարող են քեզ ինչ-որ բան ասել, երբ որ քո ձեռքերն ամբողջությամբ կապված են, ներկայությունդ չկա, և մարդիկ ինչ ուզում ասում են, դատարանում էլ կրկնում են»:

Leave a Comment