Կառավարույթունը պետք է պարգևավճարների միջոցով պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը բարձրացնի, որովհետև որակյալ աշխատուժի արտահոսք կա պետական համակարգից դեպի մասնավոր համակարգ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ։
«Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ և մենք այն գնահատում ենք , որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»,- ասաց գործադիրի ղեկավարը։