Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ հեռացող դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները


Քաղաքականություն


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:


Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման եւ հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ:


Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:


Leave a Comment