ԱՄՆ-ն և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի հարցում


Միջազգային


Financial Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ առկա տարաձայնությունները լուծելու համար։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը ընդգծել է, որ Կոպենհագենը և Գրենլանդիան ունեն հիմնարար սահմանափակումներ, որոնք նրանք պատրաստ չեն ընդունել։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ կողմերը քննարկում են կղզում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը, այդ թվում՝ լրացուցիչ բազաների բացումը։

Բարձր մակարդակի աշխատանքային խումբը, ինչպես սպասվում է, առաջին անգամ կհանդիպեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Դրա նպատակը կլինի գտնել բոլոր կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծումներ։

Ռասմուսենը նշել է, որ չնայած մի շարք հիմնական հարցերի շուրջ համաձայնության բացակայությանը, կողմերը օգտակար են համարել ուղիղ, բարձր մակարդակի երկխոսություն սկսելը և գոհունակություն են հայտնել քննարկումների մեկնարկի կապակցությամբ։


Leave a Comment