Իրանում երկու հայ է զոհվել. Զարեհ Սինանյան – Live News

Երկու հայ է զոհվել Իրանում զանգվածային ցույցերի և անկարգությունների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասաց նա:

Սինանյանի խոսքով, Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չկա. «Կապի մեջ ենք զուտ թռիչքների շնորհիվ, եկող մարդկանց շնորհիվ։ Ինտերնետն անջատված է, նույնիսկ մեր դեսպանատան հետ ըստ երեկվա դեռ կապ չունեինք»,–ասաց նա։

Իրանի մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու խնդրին անդրադառնալով՝ ասաց. «Այդ հարցը այդպես վակուումի մեջ անհնար է քննարկել, պետք է տեղում հասկանանք, մինիմալ գոնե տեղեկություն ստանանք, թե ինչ է կատարվում։ Մեծ հոսքը Իրանից դեռ չկա։ Գնացող-եկող կա, բայց հայեր չեն»։

Leave a Comment