Այս շաբաթ օր, Անսար գիւղի «Իմամ Մուսա Սատր»-ի անուան մարզադաշտին վրայ, յետմիջօրէի ժամը 14:15-ին, ՀՄԸՄ Պուրճ Համուտ պիտի ըլլայ հիւրը Ահլի Սայտայի, Գ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ շաբթուան մրցումներուն:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ իր նոր մարզիչին հետ առաջին ելոյթը պիտի ունենայ, պիտի փորձէ նոր մթնոլորտի մէջ եւ նոր դաշտի վրայ 3 կէտ ձեռք ձգել` 2-րդ դիրքը գրաւող Ահլի Սայտայի դէմ մրցումին:
Աւստրալիացի մարզիչ Էնտրու Օքլի 2022-էն ի վեր Լիբանան կը գտնուի եւ մարզած է Սալամ Զղարթան ու Ռասինկը, եւ քիչ թէ շատ ծանօթ է լիբանանեան ֆութպոլին:
Ստորեւ դասաւորումը եւ 6-րդ հանգրուանի յայտագիրը.
| ԿԷՏ | |
| 1.- Ղատ Աֆտալ | 11 (15-7) |
| 2.- Ահլի Սայտա | 10 (8-4) |
| 3.- Հորր Ամելի | 10 (9-6) |
| 4.- Իժթիմահի | 9 (20-9) |
| 5.- Ժալիլ Քանա | 7 (10-10) |
| 6.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 7 (9-10) |
| 7.- Թաուֆիր | 1 (5-15) |
| 8.- Հարաքեթ Շապապ | 1 (2-17 |
6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ՈՒՐԲԱԹ
Ղատ Աֆտալ – Հորր Ամելի
ՇԱԲԱԹ
Ահլի Սայտա – ՀՄԸՄ Պուրճ Համուտ
Հարաքեթ Շապապ – Թաուֆիր
ԿԻՐԱԿԻ
Իժթիմահի – Ժալիլ Քանա