Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների երկրորդ խաղափուլը


Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների երկրորդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:


 


Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել տարան Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Դավթյանը և Սարգիս Սարգսյանը:


 


Միակ ոչ-ոքին գրանցվել է Կարեն Գրիգորյան – Էմին Օհանյան խաղում:


 


Տղամարդկանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Էմին Օհանյանը, ովքեր ունեն 1.5 միավոր:


 


Կանանց առաջնությունում հաղթել են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:


 


Աննա Խաչատրյան – Նվարդ Հայրապետյան, Անգելինա Միրաքյան – Անի Ավետիսյան և Մարիամ Ավետիսյան – Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


 


Կանանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, ովքեր ունեն 2 միավոր:


 


Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր։


 


Երրորդ խաղափուլը կմեկնարկի հունվարի 15-ին՝ ժամը 15:00-ին:

Դիտումների քանակ3

Leave a Comment