«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․ «Իմացողը գիտի, որ Միրզոյան Արարատին Վաշինգթոն չէին կանչել Թրամփի անվան «Զանգեզուրի միջանցքի» համար: Դա ընդամենը շիրմա է: Իմացողը, օրինակ՝ ՀՀ-ում Իրանի դեսպանը, գիտի, որ պարոն Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով:

Ի դեպ, լավ կլինի՝ Թեհրանում էս գլխից պատրաստվեն, որ այսօր Նիկոլի կողմից Թուրքիային հանձված սիրիացի թուրքոման երկու վարձկանները և ահաբեկչական ցեխի գծով նրանց հազարավոր թուրքա-սունի կոլեգաները Թրամփի անվան «Զանգեզուրի միջանցքով» շատ շուտով հայտնվելու են Հորադիզում: Այն Հորադիզում, որի անկմանը Թեհրանը հետևում էր լուռ համակրանքով…»։

Leave a Comment