Օդում փոշու պարունակությունը Երևանում և Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 6-12-ը (2026թ․)

✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունվարի 6-9-ը և 11-12-ը,
◾️ Արաբկիրում՝ հունվարի 6-9-ը,
◾️ Նոր Նորքում՝ հունվարի 10-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունվարի 6-ին, 8-10-ը և 12-ին,
◾️ Նոր Նորքում՝ հունվարի 9-ին և 12-ին,
◾️ Շենգավիթում՝ հունվարի 7-ին, 9-ին և 11-12-ը,
◾️ Արաբկիրում՝ հունվարի 5-9-ը և 12-ին։

✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-9-ը (2026թ․)

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

◾️Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 4-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment